fbpx
Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք․ նրանցից մեկի վիճակը ծանր է

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 քաղաքացու մոտ․ նրանք Ստեփանակերտի բնակիչներ են։

Նշվում է, որ վարակվածներից մեկը 71 տարեկան է ու ավելի քան 10 տարի ունի թոքերի քրոնիկ հիվանդություն։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Նա միացված է թթվածնի սարքին։

Նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են:

Մեկուսացված է 73 քաղաքացի։ Թեստավորումների քանակը 1131 է:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/149189523388503?__cft__[0]=AZUKvlT65fSHtf7hQEiW-6G250sT8DhffLGqmLKmYWr0DfS02NGgKofgCOKUwH_8dR9XSCJUt5xKsSuvgXq1sr2-6NHoCz7orB0WMW8y8dehHVhClyRyrth7CJ2i_Gn64rPNwmFRMIGk-JL21o2qwm20GSWYlNFt9v2sG-wLs3b6dg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ