fbpx
Մշակույթ

«Արցախ. լռության ձայնը» գրական-երաժշտական երեկո Չարենցի տուն-թանգարանում

Երեկոյի ընթացքում հանդես կգա Արցախի, Հայաստանի, Բուլղարիայի գրողների միության անդամ, Արցախի լավագույն երիտասարդ բանաստեղծ (2012 թ.) Սոնա Համբարձումը: Բանաստեղծուհին իր հեղինակային ստեղծագործությունների միջոցով կներկայացնի Արցախն իր աչքերով և արցախյան սիրո կոլորիտը, ինչպես նաև արտասահմանյան բանաստեղծների ստեղծագործություններ՝ իր թարգմանությամբ։ Ընթերցվող բանաստեղծություններից կհնչեն նաև երաժշտական կատարումներ, հայտնում են ՀՀ ԿԳՄԱՆ պաշտոնական կայքից։

Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև «Հայաստանյան ձայներ» երաժշտական դասական նախագիծը: Կատարումներով ելույթ կունենան միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանը, ջութակահար Նարեկ Սահակյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, դաշնամուր՝ Արմեն Աղաջանյան։ Կհնչեն աշխարհահռչակ երգահանների, այդ թվում՝ Կոմիտասի, Ա. Տիգրանյանի ստեղծագործություններից։

Նախարարությունից նշում են նաև, որ «Արցախ. լռության ձայնը» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկոն՝ նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա Ե. Չարենցի տուն-թանգարանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ