fbpx
Առողջապահություն

ՀՀ-ից Արցախ մեկնած փորձագետները եզրակացություն են ներկայացրել

Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․

«2021թ. փետրվարի 12-ին ԱՀ առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել առողջապահության ոլորտից փորձագետների հերթական խումբը, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ:

Այցելության նպատակը ուսումնասիրություններ կատարելն էր ու ըստ մասնագիտական ուղղությունների փորձագիտական գնահատականներ տալը:

Այցի արդյունքների հիման վրա բժիշկ-փորձագետները, ըստ մասնագիտությունների, գրավոր տեսքով եզրակացություն են ներկայացրել ԱՀ առողջապահության նախարարություն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ