fbpx
Արցախ

18:30 9/9/2019

Արցախի 4 համայնքում թեկնածուները հավասար քանակությամբ ձայներ են հավաքել

Արցախի հնարապետությունում 228 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով չորս համայնքներում առաջադրված երկուական թկնածուները ստացել են հավասար քանակությամբ քվեներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:

Նրա խոսքով՝ այդ խնդիրը կլուծվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով՝ համապատասխան ժամկետում վիճակահանության սկզբունքով:

Արզումանյանի խոսքով՝ վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար:

Վերեվ