fbpx
Արցախ
10:26 31/10/2019

Արցախի ԱԳ նախարարի այցը ԱՄՆ բողոքի նոտա է բարձրացրել Ադրբեջանում

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, որը կապված է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը փոխանցել է Պետքարտուղարությանը։

«Համապատասխան նամակներ ուղարկվել են նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակին, ղեկավար կազմին, հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, ներկա է եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը։

Քվեարկության ավարտից հետո Մայիլյանը հնարավորություն է ունեցել զրուցելու բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ և շնորհակալություն հայտնել նրանց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ