fbpx
Արցախ
20:00 23/03/2020

Արցախի ազատամարտիկների միությունը բանակին «ՆԻՎԱ» է նվիրել

Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել բանակի թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է նպաստել բանակի առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Պատերազմական իրադրությունում միության անդամները եղել են խրամատում, իսկ խաղաղ պայմաններում, իրենց ամնօրյա գործունեությամբ, նպաստել բանակաշինության գործընթացին:

Հավատարիմ մնալով պաշտպանության բանակին նեցուկ լինելու իր գործելաոճին՝ մարտի 23-ին Արցախի ազատամարտիկների միությունը հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ: Այս անգամ Միության վարչության որոշմամբ բանակին է նվիրաբերել «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ