fbpx
Արցախ

13:50 15/5/2019

Արցախի ճակատագիրը հայ ժողովուրդը որոշել է 90-ականներին․ Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ղարաբաղյան հարցը շատ ակտիվ քննարկվում է, որի զարգացումն անկանխատեսելի է, որովհետև գործող իշխանության մոտեցումը հեղհեղուկ է, քանզի ասվում է, թե ժողովուրդը պետք է որոշի Արցախի ճակատագիրը:
Ի վերջո, հայ ժողովուրդն իր որոշումը կայացրել է դեռևս 90-ականներին, նաև վերահաստատել ապրիլյանին՝ պաշտպանելով Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև ստեղծել է անվտանգության գոտի կենսական անհրաժեշտության պատճառով:

Հիմա իշխանությունը՝ Փաշինյանը, օրակարգ է բերել խնդիրը, ըստ որի գործող իշխանությունը չի տնօրինում Արցախի ճակատագիրը, ինչն ինքնին հասկանալի է, բայց բաց է թողնում հետևյալը՝ ինչպես է հենց ինքը պատկերացնում լուծումը:

Պարզ է, չէ՞, որ լուծումը կա՛մ այսպես շարունակելն է. պահել անվտանգության գոտին՝ պաշտպանելու համար Արցախի ինքնիշխանությունը, կա՛մ էլ հանձնել անվտանգության գոտիները և Արցախը դարձնել Հայաստանի մարզ, որը կճանաչվի թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության կողմից:

Այս երկու հիմնական հակադիր լուծումներից զատ ևս մեկը կա ու դա խաղաղապահ ուժերի ներգրավվածությամբ անվտանգության գոտին տալն է, որի մասին կարծես ավելի շատ ու խորն է լռում Փաշինյանը:

Արդյո՞ք մեր հանրությանը չի հետաքրքրում նրա պատկերացրած լուծման տարբերակը, ինչպես նաև վերաբերմունքը խաղաղապահ ուժերի նրգրավմամբ լուծման գնալուն: Վստահ եք, չէ՞, որ հետաքրքրում է բոլորիս: Իսկ ինչու՞ է դանդաղում այդ մասին անդրադառնալ, կարծում եմ՝ կերևա շուտով»:

Վերեվ