fbpx
Արցախ

Արցախը ՀՀ-ին կապող միջպետական ճանապարհները դժվարանցանելի են

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ ներհանրապետական, ինչպես նաև Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին աշխատում են Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն-Գետավան, Դրմբոնի խաչմերուկ-Մարտակերտ հատվածներում:

Ճանապարհներն Արցախի տարածքում անցանելի են բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Արցախից դեպի Հայաստան միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Զանգեր հատվածում և Սարավան տեղամասում ճանապարհները դժվարանցանելի են։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկը կազմակերպել ձմեռային անվադողերով:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4043908235643621?__cft__%5B0%5D=AZX2di7URfd-xfJbM394u7ScATMAEn_esITtpw2qmr2H5yUtBSxwgJgR4w4C6djeiXjIB7-fJZ9bpZRJotVRof1u5B91MW4YUY3jgubjdLgVQHC8DWaZBUumUAImzlYJaqBbJn1qvLR6253CHAdmFKe5&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ