Արցախ

Այսօր Արցախի մի քանի տարածքներում իրականացվելու են սակրավորական աշխատանքներ

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»:

Ավելի ուշ ևս մեկ հայտարարություն է տարածվել, որում ասված է․

«Օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ պարբերաբար կիրականացվեն նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները՝ բնակչության նկատառումներից ելնելով, շարունակում են Արցախի տարածքը մաքրել պատերազմի հետքերից»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ