fbpx
Արցախ
13:10 28/11/2019

Արցախի ՄԻՊ-ը հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի հետ

Արցախի ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Պաշտպան Արտակ Բեգլարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի (ֆակուլտետի) հետ, որի շրջանակներում արցախցի իրավաբանները հնարավորություն կունենան բարձրորակ կրթություն ստանալ տվյալ համալսարանում:

Հուշագիրը ստորագրվել է Արտակ Բեգլարյանի՝ ս.թ. հուլիսին Կալիֆորնիա կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործուն աջակցությամբ:
Հուշագրով ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցը պարտավորություն է ստանձնել ամբողջական կրթաթոշակներ տրամադրել արցախցի իրավաբաններին՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասնագիտացմամբ մագիստրատուրա սովորելու, ինչպես նաև տարբեր միջնաժամկետ ուսումնական ու հետազոտական ծրագրերի մասնակցելու նպատակով:

«Սա Արցախի իրավաբանների և ուսանողների համար հիանալի հնարավորություն է ձեռք բերել մարդու իրավունքներին վերաբերող հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային և ամերիկյան իրավունքի զարգացումներն ու միտումները: ԱՄՆ Հայ իրավաբանների միության և Հարավ-արևմտյան համալսարանի իրավաբանական դպրոցի ղեկավարության շնորհիվ՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարողությունների զարգացման գործում նոր և արդյունավետ ներդրում կկատարվի, ինչը խիստ անհրաժեշտ է Հանրապետության միջազգային ներգրավվածության բացակայության պայմաններում»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Հուշագրի ընձեռնած հնարավորություններից օգտվելու ցանկություն ունեցող անձինք պետք է դիմեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որպեսզի ծանոթանան ծրագրին մասնակցելու պայմաններին ու ընթացակարգերին»:

FOR ENGLISH SCROLL DOWN ⬇️⬇️⬇️Պաշտպանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-արևմտյան համալսարանի…

Gepostet von Artsakh Ombudsman am Mittwoch, 27. November 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ