Արցախում նախորդ ամիսներին դրսևորված ընտրական ակտիվությունից հետո նախագահի թեկնածության հայտ ներկայացրած դեմքերը ներկայումս հիմնականում բավականին պասիվ փուլում են: Այնպիսի տպավորություն է, որ որոշակի սպասումներ են ձևավորվել:
Մի կողմից բոլոր թեկնածուները հասկանում են, որ նախագահական ընտրություններին ճամբարների ու բևեռների բաժանվելը շատ ծանր ուղղություն է, մեծ «շռայլություն», ուստի ընդհանուր եզրեր են փնտրում համախմբվելու ու միասնական թեկնածու առաջադրելու մասով, մյուս կողմից՝ քանի որ սեպտեմբերի 8-ին Արցախի 200-ից ավելի համայնքներում պետք է տեղի ունենան ՏԻՄ ընտրություններ, և նախընտրական ու նախապատրաստական գործընթացներ են տեղի ունենում, ներկայումս նախագահական ընտրությունների մասին խոսելը մի տեսակ ժամանակավրեպ է, ու նախագահի թեկնածուները մի յուրահատուկ «թայմ աութ» են վերցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
