Արցախ

Արցախի նախագահի ընտրություններին գրանցվել է 14 թեկնածու

2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  14  թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ:

Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի՝ թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ