fbpx
Արցախ

Արցախի պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» գիտաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների հետ:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ավանդույթի ուժ ստացած միջոցառման անցկացումը հայոց պետականության, հատկապես, արցախյան հատվածին վերաբերող հիմնախնդիրների ուսումնասիրությունների ու գիտական հիմնավորումների տեսանկյունից:

Պետական նախարարը պատմել է Արցախի իրական հատվածում վերջին տարիների ձեռքբերումների մասին՝ տնտեսության շարժիչ ուժը համարվող բնագավառներում իրականացված հաջող լուծումներով ու առկա հիմնախնդիրներով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Վերջում Գ.Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի փակումն ազդարարող երեկույթին, որի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անունից պարգևներ է հանձնել ակտիվ մասնակիցներին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության պաշտոնական կայքից։

Վերեվ