Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է:
Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 275 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9798 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/177515907222531?__cft__[0]=AZUn39fO-daUgMZ5MLjx25C7GyBK9CzZlxZfye-8Pbyxkjyo8Tf-v7Zbc5zHNW0Yxg8EBW-sOO4bVVSOnegdcEQ2ky8plq_dGXFzUT_Nx7416zRpks6j8cZOa3fJuAxtGK6SUDEcz-M2orEmpHbxiES65bj1JNQHC62J1rEa6y09nA&__tn__=%2CO%2CP-R