fbpx
Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։

Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը` Ստեփանակերտ քաղաքից է ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/179984216975700?__cft__[0]=AZUsEksvZZvRfp_YzVHvLcEnvg2Ynt2Mzm__XRrwNZ780XfxxrZPdIcTEY7OKoxTchypjbNmNRuHTolRlC5WUE8avnpLeE2-eUX6MPI9LDJWLnPc4a1uAzEMtuytOng42GH_yYbiXThM6K8yti1YHeq70WAt581sP0E4lTKFt92Jyw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ