Առողջապահություն

Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունցի հաղորդում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Նոր ապաքինվածներ չկան։


Վարակակիրները Ստեփանակերտից են և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրում:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 239 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը:


Փաստացի բուժում է ստանում 71, ընդհանուր մեկուսացված է 127 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 111 նմուշառում է իրականացվել:


Մինչ այսօր իրականացվել է 5 944 փորձանմուշի հետազոտություն:

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19)…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Zondag 2 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ