Առողջապահություն
18:00 22/05/2020

Արցախում 2 քաղաքացի ապաքինվել են կորոնավիրուսից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստան ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները։ Նշվում է, որ բոլորը եղել են բացասական։

Սրանցի զատ բացասական է եղել նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք ապաքինվել են հիվանդությունից ու դուրս գրվել բժշկական հաստատությունից։

Հիշեցնենք, որ այս պահին Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 33 դեպք, որոնցից 10-ն ապաքինվել են, իսկ մյուսի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Թեստավորվել են 669 քաղաքացիներ, մեկուսացված են՝ 69-ը։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19)…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Vrijdag 22 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ