fbpx
Արցախ

Արցախում 2019-ին գրանցվել է 207 ամուսնալուծություն

Այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի արդարդատության նախարար Արարատ Դանիելյանը անդրադարձել է Հանրապետությունում 2019 թվականին գրանցված ամուսնալուծությունների թվին։

Նա նշել է, որ անցած տարի Արցախում գրանցվել է 207 ամուսնալուծություն, որոնցից 95-ը` համատեղ դիմումի հիման վրա, 110-ը` դատարանի վճռի հիման վրա և 2-ը՝ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա:

Նախարարի խոսքով՝ ամուսնալուծվողների միջին տարիքը 35-ն է։

«Ամուսնալուծվող քաղաքացիներից 127 զույգ ունի անչափահաս երեխա», – ասել է Դանիելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ