fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 15-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք:

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 22 պացիենտ: Նրանցից 4-ի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12501 քաղաքացու հետազոտություն, որից 1101-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ