Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում հունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2767 դեպք: Կատարվել է 25 868 թեստավորում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ