fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Հուլիսի 16-ին Արցախում կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2925 դեպք: Կատարվել է 27 632 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ