fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք․ ապաքինվել են ևս 2-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք:

Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդները, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 2 քաղաքացի

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/185176243123164?__cft__[0]=AZX7tq0fAxpub26ecJaiMA1jvaZCdP_RKXNhpgP9pXJSld50AoH72uEXwl7e32ypue0WYgjBYV1ClYJhqBruHr_duU3N8EMrUj5xqjEu7G_pkI7GeZQTtWX24k_upU-SeaAHvh1H_Qbsit4RuZCIroGVi_H7SVxuqxYU5X9IDHZRxMKSx3ivXyiBmxN5yqpzBNE&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ