fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 16-ին կատարվել է 88 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 19 վարակակիր: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12589 քաղաքացու հետազոտություն, որից 1107-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ