fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսից 60-ամյա կին է մահացել

Ապրիլի 28-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Դժբախտաբար գրանցվել է մեկ մահվան դեպք, որը վերջին վեց ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել 1 կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ