Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք․ ապաքինվել են 2-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:

Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 419 փորձանմուշի հետազոտություն:

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային…

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Vrijdag 18 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ