Առողջապահություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք․ ապաքինվել են ևս 7-ը

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել:

Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Կորոնավիրուսից առողջացել է ևս 7 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ