fbpx
Արցախ

Արցախում ճանապարհները հիմնականում անցանելի են

Արցախի ՆԳՆ ԱՒՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկվել են ներպետական ու միջպետական ճանապարհների ձնամաքրման, ավազի ու աղցանման աշխատանքներում։

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին անցանելի է պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։

Զանգեր-Սարավան տեղամասում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) տեղում է ձյուն։

Երթևեկությունն այս պայմաններում թույլատրվում է բացառապես ձմեռային անվադողերով»։

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4125548977479546?__cft__%5B0%5D=AZUefhr9etbcbJvAzWyBYjoc8faMh0RDZZMvmKoZugpXHEhQOgSXK9a00W8QR6MDZju4LQJqkrPIwEdI7s36-08PrTCtb5awXxQ5EgQlXupxwr29hqkKLo78f_CEkicFoAEZmOu4n4Xd8Ax-FahRp2Ja&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ