fbpx
Առողջապահություն

Արցախում կրկին կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Փետրվարի 26-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3124 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20 572 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2823217761284780?__cft__%5B0%5D=AZX49QWBaPlgQ9xxVrt7QqMxcd3Ufudrm22AJ-Y9EBCKhBjNnMX9F3lmGtnO116_VuAlJluAiuzWO_8t-_65cdiQwZXtLCLT9J7z7-kaMeS8ufvOQZaZXfJ8h8VNAkZHk-FGiFaLBiDbirX-3j8BHGE9&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ