fbpx
Առողջապահություն

Արցախում 3-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվում

Հունիսի 1-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7923 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2754 դեպք: Կատարվել է 25 375 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ