fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 58 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2234 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր:Կատարվել է 18 509 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2794965444110012?__cft__%5B0%5D=AZXI9644A5q_dZDRfy_gnAf3ytxf_C7xpHbjrG2NwdGWSP9H1i9rR2W34hcbcCC7RDbJeVVysrA1U9ebsTuyPaYW-tKZ2Zdvigi4tMz76tI1Rzm4CYxVqUoX0mjVQZiE-K_1O7rhaDaJw8Bdb5kDmA4s&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ