fbpx
Առողջապահություն

Արցախում մահացել է կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 9 քաղաքացու մոտ:

Վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր ՀՀ-ից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված:

Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:

Նշվում է, որ դժբախտաբար, 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ունենք առողջացման 1 դեպք:

Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 212 մարդու մոտ, որից 149-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 691 փորձանմուշի հետազոտություն»։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/166932524947536?__cft__[0]=AZWucz5QS6WiO9klpHk_nX-FxBc69dapp_8s5f_7DBF1rt82jkY_G8T3WL-DqU8AN2B9uNGvQZJcQGrQS-5noBE3HpB5zkQW0eEqbm9tUBlZ8iSzaymaBQ0pj18sQT8G92W2KZ8Oh6n_xmCwRGZga_idf5fLcEmGsDFp59HMXp9Ivw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ