Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 10-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 20 վարակակիր: Նրանցից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12200 քաղաքացու հետազոտություն, որից 1088-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։