Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։
«ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:
Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է», – ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/156581092649346