Արցախ

Արցախում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը

Արցախի քաղաքաշինության նախարարության Facebook-յան պաշտոնական էջը գրում է․

«Ստեփանակերտում շարունակվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքերը:

Թանգարանը ներկայումս իր գործունեությունն կատարում է 1939 թվականին կառուցված վթարային պայմաններում: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը հանրապետության պատմամշակութային այն միակ կետրոնն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ներառված են 50 հազարից ավելի պատմամշակութային արժեքներ, որոնց գոյությունն ու արտահայտած տեղեկատվությունը վկայում են մեր արմատների ու կենսագրության մասին:

Պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի ճարտարապետական լուծումները նախագծել է ,,Նարինե և Գեղանի,, ՍՊԸ կազմակերպությունը: Շինարարությունն իրականացնում է ,,ՊԱՆՏ,, ՍՊԸ-ն` պետական միջոցներով: Ներկայումս կատարվում են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկտիվ ախատանքները:

Թանգարանի նոր հասցեն`Ստեփանակերտի կենտրոնը կլինի: Ազատամարտիկների անվան այգու և թիվ 1 դպրոցի հարակից տարածքում` կենտրոնական մարզադաշտ տանող ճանապարհին»:

Ստեփանակերտում շարունակվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքերը:…

Geplaatst door ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն op Dinsdag 5 november 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ