Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրված է․
«Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ:
Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել ենք մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը: Մեկնարկել և ընթացքի մեջ են այնպիսի շինարարական ծրագրեր, ինչպիսիք են բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը, քաղաքի փողոցների հիմնովին բարեկարգումը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը… Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենն արվում է բազում արհավիրքներ հերոսաբար հաղթահարած քաղաքի և նրա արարող բնակչի առօրյան էլ ավելի լավը դարձնելու մղումով:
Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է:
Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/610239249673452?__cft__[0]=AZUcG1QfNml0skozS2E7OPbMTfVcwky_bxRtxz5xRY_3WqjmIuhjl1ti7ZC4nAGz6ICLfP-jGDeCcrtPtxAWhdEgAKln3XMGTe4qlY5Oa4XPQNHjWChavqa9N6ygshXiG2DfFpML6U_Gvbes28N0NSwopfNVHixxucnoMQdGp8I9k–ixqf4hgukbRn37XX-6EqD5ucIEmE2ZZMfnPCJZRGZ&__tn__=%2CO%2CP-R
