Առողջապահություն
12:00 28/05/2020

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 11 հիվանդ

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկանում ենք, որ մայիսի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը չի ավելացել նախորդ օրվա նույն ժամի համեմատ։

Այսպիսով՝ այս պահին Արցախում կա կորոնավիրուսով հաստատված 38 դեպք։ Սակայն երեկվա համեմատ աճել է առողջացածների թիվը։ Ունենք 11 նոր ապաքինված։

Մեկուսացված քաղաքացիների թիվը 67 է, մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 824 թեստավորում։

Geplaatst door Արցախ / Տեղեկատվական շտաբ op Woensdag 27 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ