fbpx
Արցախ
13:00 14/03/2020

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։

Նույն բովանդակությամբ լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։

Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց նաև Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքեց տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։

Գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ