fbpx
Արցախ

02:00 26/8/2019

Արցախում քննարկվել են Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Մայրաքաղաքի ջրամատակարարման վերականգնման աշխատանքների ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Մարտիկ Հայրապետյանը:

Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վերեվ