Արցախ

Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:
Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/611183206245723?__cft__%5B0%5D=AZXv8LwNof4ipmCZfB04Nwy8y8YOFDBun4MTcdRjRAvxNqgwTYiuayO4UtWAFybrIA5NM3Fk4LsNe5foHIb5FAytK4LDpKqHgK4fKKhuJ0WDkQvsPM2L9Iiox1TtouEtPPriXQvo6VofwHFT79nfT-dkDqGhImJ1gArWA6h8irjSd_Q_O14CFPAIKC5sgiXByqJcpoz–9DUGTF9H3kn1lHU&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ