Արցախում տեղադրվել են 4 հատուկ անցակետեր։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջի գրառումից։
«Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր`
Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,
Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,
Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում», – ասված է հայտարարությունում:
Նշվում է նաև, որ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, Արցախի ոստիկանության կողմից սահմանվել է վերակարգեր:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/140587887582000?__xts__%5B0%5D=68.ARC-0nfgvSTXL1LjALMXtGwTDync4dNlZVWtyHqL_sTWRCEYF2cgs6ldK3c-f8jndZNVTipyeRFTbShLXquT5CMRaFx-7EHaSFiyuyHEjbfNxFqacXl8qEn4DR1b_TUvltJW4g5qaYUEMteV-auNM7rqftwagjawvt_l-qPJ3XBcUaPAFdhpaLCTio5p-ALC_CLvbEAPa9ZFE0DRZ1nZun-qKzlQNMsiVQl3OAbInoWOGVQdgBPB37iwWAWserIAduZxsdK03bezDw714XK3Iq3ufDjtQ2qwAACDBHQerHTK18d-EbxFTLL5YpyqOfG42POENBOrENvyk2xCgZCIrz4&__tn__=-R

