fbpx
Արցախ

Արցախում տեղի կունենա Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոն

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված իր 80-ամյա հոբելյանին:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Կոմպոզիտորի խոսքով՝ ինքն Արցախում բացահայտել է շնորհաշատ մի շարք մեներգիչների, ովքեր կատրումներով հանդես կգան իր հոբելյանական երեկոյին:

«Արցախում կայանալիք համերգային երեկոյի ընթացքում կհնչեն «Հեյ Արցախ» վերնագրով նոր երգը, ինչպես նաև Սայաթ-Նովայի անավան երաժշտական ուսումնարանի համար գրված հիմներգի պրեմիերան», – տեղեկացրել է Ռ. Ամիրխանյանը:

Ըստ աղբյուրի զրուցակցի՝ Արցախի պետական ջազ նվագախմբի (ղեկավար՝ Տիգրան Լալայան) նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ին Երևանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ևս նախատեսվում է կազմակերպել հոբելյանական երեկո, որին ինքը մեծ ոգևորությամբ է սպասում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ