fbpx
Զինված Ուժեր
17:30 09/02/2020

Արցախում զինծառայող է մահացել

4 զինծառայող մնացել է ձնահյուսի տակ. 3-ը մահացել են

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ