fbpx
Սպորտ

Արցախը գերազանցել է սպասելիքները․ Conifa-ի նախագահ

Հունիսի 9-ին Conifa Artsakh-ի մեդիա կենտրոնում լրագրողների հետ կայացած հարցազրույցի ժամանակ Conifa-ի համահիմնադիր և նախագահ Պեր-Անդերս Բլինդը նշել է, որ Արցախը գերազանցել է բոլոր թիմերի և կազմակերպիչների սպասելիքները ու Արցախում կայացածն ամենալավ կազմակերպվածներից մեկն էր:

«Այս առաջնությանը ձեռք բերած կազմակերպչական փորձը կօգնի մեզ հետագայում ավելի լավ խաղեր կազմակերպելու համար: Իսկապես, շատ հետաքրքիր ու ֆանտաստիկ առաջնություն էր կազմակերպված: Այսպիսի կազմակերպվածության բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ են մի շարք գործոններ ու հիանալի մարդիկ, որի ականատեսը եղանք Արցախում: Մեզ համար կարևոր էին զգացումնքներով առատ ու խանդավառությամբ լի ժողովրդի երկրպագությունն ու ակտիվ ներկայությունը խաղերին: Ես վստահ եմ, որ աշխարհի խաղերը մի օր էլ կկազմակերպվեն Արցախում: Կաշխատենք աշխարհի տարբեր երկրներից շատ մարդիկ բերել Արցախ: Այն երկրների հավաքականները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն եկել այստեղ՝ մասնակցելու առաջնությանը, թող վստահ լինեն, որ մարդիկ այստեղ ապրում են ապահով, սահմաններն անառիկ են և պատրաստ են գրկաբաց ընդունելու աշխարհին:

Ընդհանուր առմամբ, բոլոր թիմերն էլ բավականին պատրաստված ու լավ վիճակում էին: Արցախի ֆուտբոլի թիմը ճիշտ ուղու վրա է, բայց առավել բարձր մակարդակով ներկայանալու համար անհրաժեշտ է, որ թիմի յուրաքանչյուր անդամ իր ուժերի ներածին չափ աշխատի՝ ցանկալի արդյունքի ու հաջողությունների հասնելու համար: Որոշակի պատճառներից ելնելով՝ մի քանի հավաքականներ այդքան էլ լավ խաղ չցուցադրեցին: Ես միշտ շեշտում եմ,որ եվրոպական ֆուտբոլում հաղթելը շատ ավելի բարդ է, քան աշխարհի ֆուտբոլում:

Եզրափակչում հայտնված երկու ուժեղագույն թիմերն էլ արժանի են հաղթանակի», – ասել է Պեր-Անդերս Բլինդը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ