Արցախ

Արցախի նախագահը Երևանում է․ նա պատրաստ է միջնորդական առաքելություն ստանձնել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու:

Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ