fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 2-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13 360 քաղաքացու հետազոտություն, որից 1 161-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ