fbpx
Արցախ

Քննարկել ենք մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը․ Ս․ Պապիկյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում այս մասին գրառում է կատարել։

«Երկօրյա աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում եմ:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր այցելել ենք Քաշաթաղի հարավային հատված, որտեղ մեկնարկել է գարու բերքահավաքը:
Բաց տարածքում հանդիպում ենք ունեցել շրջանի համայնքի ղեկավարների հետ, քննարկել հարավային տարածաշրջանում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մասնավորապես Արցախը մայր հայրենիքին կապող ավտոճանապարհի կառուցումը:»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/papikyan.suren/posts/1299613666914165

https://www.facebook.com/papikyan.suren/videos/772990549902876

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ