Արցախ

Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունն իր հիմնական ջանքերը գործադրելու է բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար:

Այդ նպատակով այսօր աշխատանքային այցով եղել եմ մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: Մասնավորապես՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ