Արցախ

Արցախում ցեմենտի արտադրության ներդրումային խոշոր ծրագիր կիրականացվի

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել:

Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները: Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին և ստացել սպառիչ պատասխաններ:

Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ