Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունից հայտնում են, որ երկրում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել:
«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:
Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:
Հիվանդությունը, բարեբախտաբար, հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/NKR.MOH/photos/a.1392552901017947/2603811319892093/?type=3&theater