Արցախ
12:02 04/09/2021

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի ձ-ին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը և հյատնում է, որ սեպտեմբերի 3-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Նշվում է, որ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 747 քաղաքացու հետազոտություն, որից 1070-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ